Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ինաշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մասնակցելէԱրմավիրի հիմնանորոգված բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքի բացման արարողությանը, ծանոթացել առողջապահական այդ հաստատության շենքային և լաբորատոր պայմաններին: Կենտրոնի արդիականացումն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում` Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում « վարկային ծրագրի շրջանակում և թելադրված է ՀՀ առողջապահական համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության և որակի բարձրացումն է:

Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Արմավիր քաղաքի վերանորոգված մանկապատանեկան շախմատի դպրոց: Նա շրջել է դպրոցում, դիտել այնտեղ անցկացվող շախմատի մրցաշարը: Այնուհետև նախագահն Արմավիրի մարզպետարանում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները:

Աշխատանքային այցի շրջանակներում նախագահը եղել է նաև Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում, որտեղ մասնակցել է «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողությանը: Նորակառույցն օրհնել է Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Կենտրոնի շենքի հիմնանորոգումն իրականացվել է «Փակումեան ընտանիք» բարեգործական հիմնադրամի և մի շարք բարերարների աջակցությամբ: Շրջայցի ժամանակ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Կարո Արմենն ու բարերար Ջորջ Փակումեանը ՀՀ նախագահին ներկայացրել են համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի` առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտներն ընդգրկող և տնտեսական զարգացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս ծրագրերը:

Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ատենապետ Կարո Արմենին`ասելով, որ աշխարհում սփռված բոլոր հայերը պետք է վստահ լինեն, որ Հայաստանում նրանց համար միշտ տեղ կա թե' ապրելու ու գործելու, թե' բարեգործություն անելու համար: Կարո Արմենն իր համարմեծպատիվ էհամարելՀՀ քաղաքացի լինելն ու հավաստել, որ սփյուռքահայերի համար ամենամեծ հպարտությունն առաջին հերթին իրենց ազգային պատկանելիությունն է:

Ակնառու հայրենանվերգործունեությունծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու և այդ բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար մեկ այլ բարերար Ջորջ Փակումեանը «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողության ժամանակ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---