2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՉԻ ՓԱԿՎԻ21 սեպտեմբերի 2001 - 21:19 AMT PanARMENIAN.Net - 2004 թվականին Հայկական ատոմակայանը չի փակվի: Այս մասին մոսկովյան «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, փակվելու հարցը կապված է կայանի արդեն հնացած լինելուց, «որը ստիպում է անվտանգության համար մեծ միջոցներ ծախսել»: Քոչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցում Եվրախորհուրդը ակտիվ ֆինանսական օգնություն է ցուցաբերում Հայաստանին: «Իր ժամանակին մենք պարտավորվել ենք Եվրախորհրդի առաջ փակել կայանը 2004 թվականին, սակայն այդ հարցը կապված էր փոխարինող հզորությունների եւ այլընտրական աղբյուրների ստեղծման հետ, որի համար Եվրախորհուրդը մտադիր էր տրամադրել մեծ միջոցներ»,- ասել է նախագահը: Սակայն նա նշել է, որ «չնայած Հայաստանը ճշտապահորեն հետեւում է իր պարտականություններին, ՀԱԷԿ-ը փակելու ֆինանսավորման եւ էներգիայի այլընտրական աղբյուրների ստեղծման հարցերն առայժմ լուծված չեն եւ դժվար թե լուծվեն մինչեւ 2004 թվականը»: Եվ ինչպես հայտնել է նախագահը, կայանի փակումը հետաձգվել է 2007-2008 թվականները, «Իսկ հետո արդեն քիչ ժամանակ է մնում մինչեւ բնական պաշարների սպառվելը»: «Այնուհետեւ խոսք կարող է գնալ կայանի պաշարների երկարացման մասին էլի մի քանի տարի, որը նմանապես ենթադրում է մեծ ներդրումներ»,- նշել է նախագահը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից |