ԱԴՐԵՋԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎԻ ՄԵՋ

PanARMENIAN.Net - «Արկա» գործակալությունը հայտնում է, որ Կանադայում հրատարակվող «Globe and Mail» թերթը հրապարակել է աշխարհի 16 երկրների ցուցակ, որոնք կարող են հանդիսանալ միջազգային ահաբեկիչների պատրաստման կենտրոններ: Միջազգային ահաբեկչությանը մասնակից երկրների ցուցակում ընդգրկված է Ադրբեջանը: Թերթը հայտնում է, որ «անվստահելի» երկրների ցուցակը պատրաստվել է Կանադայի միգրացիայի գործերով նախարարության մասնագետների կողմից: Սահմանապահներին խորհուրդ է տրված Կանադա մուտք գործող անձանց փաստաթղթերը ստուգելիս հատուկ ուշադրություն դարձնել այդ պետությունների քաղաքացիներին, ինչպես նաեւ նրանց, ով գեթ մեկ անգամ եղել է այդ պետություններում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---