ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿՎԵՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ21 սեպտեմբերի 2001 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության աննախադեպ միջոցներ կձեռնարկվեն Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի սեպտեմբերի 25-27-ը Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Ինչպես այսօր լրագրողներին հաղորդեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, միջոցառումներն սկսվելուց մեկուկես ժամ առաջ իրավապահ մարմինների աշխատակիցները կփակեն իրադարձությունների վայրին հարող փողոցները: Խստագույն անձնական զննման կենթարկվեն ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այլեւ 5-7 հազար հավատացյալներից եւ հյուրերից յուրաքանչյուրը, ով մտադիր է մասնակցել սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Հովհաննես Պողոս Երկրորդի բաց քարոզին: Ինչպես սպասվում է, Հռոմի Պապի այցը հանրապետություն կլուսաբանի շուրջ 400 լրագրող, որոնցից 58-ը` Վատիկանից:Իր այցի ընթացքում Հովհաննես Պողոս Երկրորդը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կմասնակցի Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորչի տաճարում կայանալիք եկեղեցական արարողությանը: Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց քարոզից բացի Պապը կայցելի Խոր Վիրապ: Նույն օրը երեկոյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կմեկնի Հայաստանից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |