ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ՅԱԿՈՎԼԵՎԸ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վլադիմիր Յակովլեւը այսօր կժամանի Երեւան` հանրապետության անկախության հռչակման 10-ամյակին եւ Հայաստանում Քրիստոնեությունը պետոկան կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու համար: Այցի ընթացքում հյուրը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ: Սպասվում է, որ նա կայցելի Սուրբ Էջմիածին եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Նախատեսվում է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի ու Երեւանի քաղաքապետի համատեղ մամուլի ասուլիսի անցկացում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---