ԵՐԵՎԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ Է ԺԱՄԱՆԵԼ ԿԻՊՐՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր պաշտոնական այցով Երեվան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարար Սոկրատես Հասիկոսը: Սա կիպրոսյան պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սաարգսյանը չբացառեց այս այցի ընթացքում համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը, չմասնավորեցնելով, սակայն, հատկապես ինչպիսին: Կիպրոսի պաշտպանության նախարարի այցի ծրագրում ընդգրկված են հանդիպումներ Հայաստանի խորհրդարանի նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի հետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մատենադարանի այցելություն: Նախարարը նաեւ ծաղկեպսակ կդնի հայերի ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---