ԵԱՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԱՏԱՎՃԻՌԸ

PanARMENIAN.Net - Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ողջունել է Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավճիռը Լեւոն Մարգարյանին անմեղ ճանաչելու մասին: Նա մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 244 հոդվածի 1 կետով` չգրանցված կրոնական խումբ («Եհովայի վկաներ») կազմակերպելու համար: Ինչպես հաղորդել են «Մեդիամաքս» գործակալությանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, դատավորի վճիռը փաստում է, որ «դատավարական համակարգը կատարում է իր վրա ստանձնած պարտականությունը` պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունում խղճի եւ դավանանքի ազատության մարդու անհատական իրավունքը, ինչը արժանի է բարձր գնահատականի»: Միաժամանակ ԵԱՀԿ գրասենյակը ափսոսանք է հայտնել, որ դատական գործը ընդհանրապես հարուցվել էր: «Մենք հուսով ենք, որ ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի եւ Սահմանադրական Դատարանի արված աշխատանքը` ՀՀ Քրեական Օրենսգրքում եւ Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու եւ այլընտրանքային զինծառայության մասին նոր օրենքի կիրառման ուղղությամբ, կկանխարգելեն նման դատական գործերի հարուցումը ապագայում», - նշել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---