ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում բարձրացել են նավթամթերքների մեծածախ գները: Հայկական առաջատար նավթի թրեյդերների տվյալներով` բենզինի մեծածախ գները աճել են միջինը 4-5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գները` 10-20 տոկոսով: Ինչպես հայտնել են «Արմինֆո» գործակալության թղթակցին «Ֆլեշ» ընկերության տնօրինությունում, մեկ լիտր բենզինի մեծածախ գինը, որը կազմում էր 245 դրամ, բարձրացել է մինչեւ 260 դրամ: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողություններին առձագանքած միջազգային նավթային շուկաներում գների աճի պատճառով: Հայկական նավթային թրեյդերների վառելիքի նոր գնումները իրականացվում էին ավելի բարձր գներով: Մեծածախ գների աճը դեռեւս չի անդրադարձել նավթամթերքների մանրածախ առեւտրի վրա, քանի որ ներկայումս սպառողներին առաջարկվում են հին պաշարները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---