ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՍՊԱՍՎԵԼԻՔԻՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԱՄԵՍՏ Է

PanARMENIAN.Net - Այս տարի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան չարդարացրեց սպասելիքները: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, դրա մասին «Armenia Information» տեղեկատվական կենտրոնի բացմանը լրագրողներին հայտնեց Զբոսշրջիկության զարգացման ազգային գործակալության նախագահ Վահագն Հովնանյանը: Նրա խոսքերով` պաշտոնոկոն տվյալներ դեռ չկան, բայց Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Երեվանում սպասվում էին զգալիորեն ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ: Հովնանայանը նաեւ նշեց, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով զբոսաշրջիկների հոսքը կարող է կրճատվել: ԶԶԱԳ-ի նախագահի կարծիքով` զբոսաշրջիկության ոլորտը Հայաստանում զարգացման կարիք ունի: Հովնանյանը ընդգծեց կառավարության հետ երկրում զբոսաշրջիկության բնագավառը զարգացնող ծրագրերի համատեղ մշակաման անհրաժեշտությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---