Շվեյցարիան նախատեսում է դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ Հայաստանում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Փոխվարչապետը հաջողություններ մաղթեց դիվանագետին` հետագա գործունեության մեջ եւ երախտագիտություն հայտնեց Շվեյցարայի կառավարության աջակցությամբ տեխնիկական, տնտեսական, հումանիտար ոլորտներում մի շարք նախագծերի իրագործման հարցում դեսպանի անմիջական մասնակցության համար: Մասնավորապես առանձնացվեց Գորիսում հաջողությամբ կյանքի կոչված սոցիալական տան գաղափարը, որի օրինակով հետագայում ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ սոցիալական տներ են բացվել Մասիսում, Քասախում, եւ ՀՀ կառավարությունը նախատեսում է շարունակել նմանատիպ ծրագրերը: Շվեյցարական փորձը հաշվի է առնվում նաեւ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերում:

Դեսպանն իր հերթին երախտագիտություն հայտնեց արդյունավետ փոխգործակցության համար` նշելով, որ ՀՀ կառավարության հետ ստեղծված բարեկամական հարաբերությունները հանգեցրել են բեղմնավոր գործակցության: Նա ասաց, որ հայ ժողովրդի հանդեպ տածում է անկեղծ բարեկամական զգացմունքներ եւ Հայաստանից հեռանում է ամենաջերմ հիշողություններով: Դեսպանը տեղեկացրեց նաեւ, որ Շվեյցարիան նախատեսում է Հայաստանում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն, եւ դրա վերաբերյալ սկզբունքային որոշում արդեն կայացվել է: Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ դիվանագիտական ներկայուցուցչության առկայությունը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---