Հայոց ցեղասպանության ժառանգների նախաձեռնած դատական հայցը լրջորեն վախեցրել է Անկարային

Հայոց ցեղասպանության ժառանգների նախաձեռնած դատական հայցը լրջորեն վախեցրել է Անկարային

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում թուրքական կառավարության դեմ հարուցված դատական հայցը կարող է լուրջ նախադեպ դառնալ հայ ժողովրդի կորուստների համար փոխհատուցման հասնելու գործում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, դատավարության ընթացքում Հայոց ցեղասպանության ժառանգների փաստաբանները պետք է շեշտը դնեն նրա վրա, որ Թուրքիան չի կատարել Լոզանի խաղաղ պայմանագրի պահանջները, որով պարտավորվել էր վերադարձնել Օսմանյան կայսրության հպատակներին նրանց կորցրած գույքը:

«Չնայած նրան, որ ԱՄՆ-ն չի կարողանում պատասխանատվության կանչել Թուրքիային, այնուամենայնիվ, ամերիկյան դատարանը կարող է վճռել, որ Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը»,-ասել է թուրքագետը: Նա հավելել է, որ Թուրքիայում լրջորեն վախեցած են դատավարության մեկնակրով և չէին սպասում, որ հայկական սփյուռքը կարող է կոնկրետ քայլերի դիմել:

ԱՄՆ-ում բնակվող Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները դատի են տվել Թուրքիայի կառավարությանը և երկու թուրքական խոշոր բանկերի: Ամերիկահայ փաստաբանները հինգշաբթի հայց են ներկայացրել դաշնային դատարան`պահանջելով Թուրքիայի կառավարությունից, կենտրոնական բանկից և Ziraat Bankasi բանկից փոխհատուցում վճարել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին Օսմանյան կայսրությունում կորցրած գույքի դիմաց: Հայցը ներկայացվել է հայցվորներ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես) և Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) անունից: Նրանք պահանջում են փոխհատուցել Ցեղասպանության ժամանակ զոհված հայերին պատկանող հողատարածքների, տների, ձեռնարկությունների, բանկային հաշիվների կորուստը, ինչպես նաև Թուրքիայում ոչնչացված հայ մշակութային և կրոնական հուշարձանների համար:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---