Արման Մելիքյան. Հայաստանը Ռուսաստանի անհաջող պատճենն է17 օգոստոսի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Երևանում վկայում են տարածաշրջանում նոր գործընթացների մասին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ընդ որում, անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման հարցին, Մելիքյանն ասել է, որ առայժմ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում հակաթուրքական տրամադրությունների պատվար մնալ, ուստի, ելնելով մի շարք երկրների, ինչպես նաև Ռուսաստանի շահերից, նման համաձայնագրի գոյությունը միանգամայն տրամաբանական է: Այդ համատեքստում Մելիքյանը նշել է, որ Հայաստանն առայժմ պատրաստ չէ հակաթուրքական տրամադրությունը որակապես այլ մակարդակի բերել, քանի որ երկիրը Ռուսաստանի անհաջող պատճենն է, որն իր շահերն ունի տարածաշրջանում, բայց չունի կոնկրետ գաղափարախոսություն: «Այդ տեսակետից Ռուսաստանի ապագան պարզ չէ, այսօր մենք կարող ենք համաձայնագիր կնքել մի Մոսկվայի հետ, իսկ մի հինգ-տաս տարի հետո կարող ենք գործ ունենալ բոլորովին ուրիշի հետ»,- նշել է նա: Ընդ որում, Մելիքյանը նկատել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացմամբ Ռուսաստանը երկարաժամկետ նպատակներ է ծրագրում Հայաստանում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |