Սահմանների համալիր կառավարման ծրագիրն արդյունավետ իրականացվում է

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի տարածաշրջանային համակարգող Ֆիլիպ Փիրսի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացքից, որի նպատակն է` ամրապնդել Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ պետությունների և միջազգային այլ շահառուների միջև միջգերատեսչական, երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը, հեշտացնել մարդկանց տեղաշարժը և ապրանքների տեղափոխումը պետական սահմանով` միաժամանակ ապահովելով պետական սահմանի երաշխավորված անվտանգությունը:

Քննարկվել են սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական խնդիրների հետ կապված հարցեր:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ստեղծված միջգերատեսչական հանձնախումբը շուտով Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացնի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը, որի հիման վրա կմշակվի և կիրականացվի գործողությունների ծրագիր, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---