Հայաստանի նախագահը շնորհավորել է Ուկրաինայի իր գործընկերոջը` Անկախության օրվա առթիվ

Հայաստանի նախագահը շնորհավորել է Ուկրաինայի իր գործընկերոջը` Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի ազգային տոնի` Անկախության օրվա առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Վիկտոր Ֆյոդորի, Ուկրաինայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ իրականացվող պետականաշինության, տնտեսության և սոցիալական ոլորտների վերակազմավորման, միջազգային ասպարեզում երկրի դիրքերի հետագա ամրապնդման ուղեգիծը ծառայում է ուկրաինացի ժողովրդի երկարաժամկետ շահերին, Ուկրաինայի առաջընթաց և դինամիկ զարգացմանը:

Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ այսօր մեր ժողովուրդների միջև բարեկամական ամուր կապերի վրա հիմված հայ-ուկրաինական հարաբերություններում նկատվում է դրական տեղաշարժ, որն ունակ է ապահովելու միջպետական կապերի հետագա խորացումը` հիմնված փոխադարձ աջակցության ու հետաքրքրությունների վրա:

Վստահ եմ, որ մեր միջև ձեւավորված վստահելի երկխոսությունն ու փոխըմբռնումը կնպաստեն երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը, տնտեսական գործընկերության զարգացմանը, մեր երկրների միջև հումանիտար ու միջմարզային կապերի ընդլայնմանը:

Հարգելի Վիկտոր Ֆյոդորի, Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, Ուկրաինայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում»: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---