ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժություններին մասնակցելու է 600 մարդ

ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժություններին մասնակցելու է 600 մարդ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-17-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնի քաղաքում անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» խորագիրը կրող զորավարժություններ` ուղղված տարերային աղետների հետևանքների վերացմանը: Եվրատլանտյան գործընկերության և Միջերկրածովյան երկխոսության 15 երկիր, ինչպես նաև 11 այլ երկրներ իրենց սպաներին գործուղելու են Հայաստան` զորավարժություններին մասնակցելու համար: ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը հաղորդում է, որ զորավարժություններին մասնակցելու են ավելի քան 600 մարդ և մոտավորապես 40 դիտորդ: «Հայաստան-2010»-ը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում երկրների միջև համագործակցություն ծավալել», - ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

Զորավարժությունների սցենարն է լինելու` Երևանից ոչ հեռու երկրաշարժի իմիտացիան, որը մեծաքանակ զոհերի և ենթակառույցներին հասցրած մեծ վնասների պատճառ է դառնալու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---