Վլադիմիր Կարապետյան. «Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևը նենգափոխում է հակամարտության բուն էությունը»30 օգոստոսի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի վերջին բանաձևում, ի տարբերություն նախորդի, Ադրբեջանը նոր քայլ է կատարում «բռնազավթիչին» բացահայտելու ուղղությամբ, քանի որ այդ փաստաթղթում հղում է արվում Միջազգային հակամարտությունների մասին Ժնևի կոնվենցիային: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Կարապետյանի խոսքերի համաձայն, Ադրբեջանն այդ բանաձևով հակամարտության բուն էությունը խեղաթյուրելու նպատակ է հետապնդում: « Նկատելի են Ադրբեջանի փորձերը` ԼՂՀ ինքնորոշման հարցը վերածելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային միջազգային վեճի: Քանի որ միջազգային հասարակայնությունը ԼՂՀ-ի մերձակա շրջանները համարում է բռնազավթած, ապա այդ բանաձևի ընդուման դեպքում զավթիչը նույնպես կբացահայտվի», ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը որոշակի քայլեր կձեռնարկի այդ բանաձևի դեմ», Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը դեռևս այդ փաստաթղթի ձևավորման փուլում պետք է ՄԱԿ-ի գլխավոր գագաթաժողովի քննարկմանը հանձներ իր բանաձևն այն մասին, որ Ադրբեջանը չի պահպանում պայմանավորվածությունը և մշտապես խախտում է հրադադարի կանոնները: «Ցավոք, Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած կառույցը դա չի արել, ինչը ամոթալի բացթողում է», - նշել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |