Դիվերսիաները ժամանակավորապես կդադարեն, եթե Բաքուն որոշի, որ չափից ավելի զոհ է տվել

Դիվերսիաները ժամանակավորապես կդադարեն, եթե Բաքուն որոշի, որ չափից ավելի զոհ է տվել

PanARMENIAN.Net - Այն, ինչ-որ այսօր առավոտյան տեղի ունեցավ, օգոստոսի 31-ին տված իր զոհերի համար վրիժառության ադրբեջանական կողմի անհաջող փորձն էր: Այս մասին PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով առավոտյան Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գոտում տեղի ունեցած միջադեպը:

Սակայն այդ միջադեպը հայկական կողմի համար հարմար առիթ դարձավ հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիային զոհ դարձած մեր զինծառայողների վրեժը լուծելու համար: Նա նշել է նաև, որ երբ Ադրբեջանի ղեկավարությունը համարի է, թե արդեն շատ զոհ է տվել, միգուցե դիվերսիոն հարձակումները ժամանակավորապես դադարեցվեն: Նրա խոսքերի համաձայն, նմանատիպ իրադրություն է եղել նաև 2008 թ. մարտի 3-4-ին, երբ Ադրբեջանի հերթական դիվերսիոն հարձակման ժամանակ Ադրբեջանը կորցրեց մի ամբողջ հետախուզական վաշտ:

Խոսելով այն մասին, թե Իլհամ Ալիևն ինչպես պետք է արդարանա իր ժողովրդի առաջ, Մինասյանն ասել է, որ Ալիևն ավելի լուրջ խնդիր ունի: «Նա պետք է բացատրի, թե ինչու ռազմատենչ այդքան հայտարարություններից հետո մինչ օրս պատերազմ չի սկսել, այսինքն` այն ինչ խոստանում էր», - ասել է Սերգեյ Մինասյանը:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 6:50-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում ադրբեջանցիները հերթական դիվերսիոն հարձակումն են գործել: ԼՂՀ ՊԲ նախաձեռնած մարտական միջոցառումների շնորհիվ հակառակորդը զոհեր տալով թողել է մարտական գոտին ու փախուստի դիմել: Նահանջի ժամանակ դիվերսիոն խմբի անդամները ականների պայթյուններից վնասվածքներ են ստացել: Մեր հետախուզական տվյալների համաձայն, նրանցից մեկը հետախուզական վաշտի, իսկ մյուսը` սակրավորների վաշտի հրամանատարներն էին: Ղարաբաղյան կողմից զոհեր չկան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---