ՀԱԿ-ը կոչ է անում թույլ տալ փաստահավաք առաքելության այցելությունը այն դեպքում, եթե կդիտարկվեն նաև Ադրբեջանի կողմից զավթված ԼՂ տարածքները

ՀԱԿ-ը կոչ է անում թույլ տալ փաստահավաք առաքելության այցելությունը այն դեպքում, եթե կդիտարկվեն նաև Ադրբեջանի կողմից զավթված ԼՂ տարածքները

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` սեպտեմբերի 6-ի և 9-ի հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են այսպես կոչված «դաշտային գնահատման առաքելության այցին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ»։ Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում` եթե առկա է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը։

Այսպիսի մի փաստահավաք առաքելություն այցելել էր տարածաշրջան 2005 թվականին` ներկայացնելով զեկույց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ Ի հեճուկս հայկական կողմի ջանքերի, այդ առաքելությունը չէր այցելել Ադրբեջանի կողմից զավթված շրջաններ` սահմանափակվելով միայն ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքների դիտարկմամբ։

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ԼՂՀ իշխանություններին` թույլ տալ առաքելության այցելությունը տարածաշրջան միայն այն դեպքում, եթե առաքելությունը կդիտարկի նաև Ադրբեջանի կողմից զավթված ԼՂ տարածքները։ Հայաստանը իր կողմից պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի ԼՂ իշխանությունների պահանջին և ապահովի ԵԱՀԿ Մինսկի խմբի դրական պատասխանը` համաձայն ՀՀ ԱԳ նախարարության բարձաստիճան պաշտոնյաների` Ադրբեջանի կողմից զավթած ԼՂ տարածքների վերաբերյալ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---