Սեյրան Օհանյան. Հայաստանը պարզապես պարտավոր է հզոր բանակ ունենալ

Սեյրան Օհանյան. Հայաստանը պարզապես պարտավոր է հզոր բանակ ունենալ

PanARMENIAN.Net - «Ես շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին Հայաստանի անկախության հռչակման 19-ամյակի առթիվ: Մենք ձեռք բերեցինք այդ անկախությունը ծանր փորձությունների գնով: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում են միայն միասնական ժողովուրդները, որոնք պատրաստ են պայքարել»,- սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվա առթիվ զինծառայողներին գերատեսչական ու կառավարական մեդալներով պարգևատրելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքով, անկախության 19 տարիները հայկական բանակի կառուցման տարիներ են եղել: «Առկա աշխարհաքաղաքական իրականության մեջ Հայաստանը պարզապես պարտավոր է հզոր բանակ ունենալ: Հայաստանի նախագահն ու կառավարությունն անում են ամեն հնարավոր բան`բանակը նորագույն տեխնիկայով զինելու համար, որպեսզի մեր երկրի Զինված ուժերի մարտունակությունը միշտ բարձր մակարդակում լինի»,- ընդգծել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Նա նկատել է նաև, որ Հայաստանի նախագահի ու պաշտպանության նախարարի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության մեդալներով են պարգևատրվել 100 զինծառայողներ ու ազատամարտիկներ, իսկ 650 զինծառայողների գերատեսչական մեդալներ են շնորհվել:

Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը զինծառայողներին ու ազատամարտիկներին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության մեդալներով: Մեկ մեդալ հետմահու շնորհվել է ազատամարտիկ Եսայի Հովհաննիսյանին, իսկ երկու մեդալ` բանակի շարքային ծառայողների:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---