Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են ընտրվել ադրբեջանական խորհրդարան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայ փախստականները Բաքվի «աքիլլեսյան գարշապարն» են, որն ադրբեջանական ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կոծկել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի Հայերի վեհաժողովի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա հայ փախստականների դժգոհությունն է արտահայտել, կապված ԵԱՀԿ ՄԽ որոշման հետ, ԼՂՀ տարածքում դաշտային առաքելություն անցկացնելու վերաբերյալ` առաջարկելով միջնորդներին նման առաքելություն անցկացնել Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքներում:

Նա նշել է, որ Ադրբեջանի հայերի շահերը ներկայացնող մի շարք կազմակերպություններ առաջադրել են իր թեկնածությունը Միլի մեջլիսում կայանալիք ընտրություններում: «Ադրբեջանի հայերը լիովին իրավունք ունեն մասնակցելու Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին, և հենց այդ հիմնավորումով մենք դիմել ենք Ադրբեջանի ԿԸՀ` պահանջելով այդ երկրի հայերին հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին: Եթե դա տեղի չունենա, ապա Ադրբեջանում առաջիկա ընտրությունները, ինչպես և նախորդները, լեգիտիմ չեն լինի»,-ասել է Այվազյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---