Հայկ Բաբուխանյանը գտնում է, որ «Ժառանգություն» կուսակցությունն ու ՀԱԿ-ը կորցրել են Հայաստանի բնակիչների վստահությունը

PanARMENIAN.Net - «Դեռևս բարդ է ասել, թե որ քաղաքական ուժերը կմասնակցեն նախընտրական քարոզարշավին, սակայն Հայաստասնի Հանրապետական կուսակցությունն, անկասկած, կապահովի իր ներկայությունը նոր խորհրդարանում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ մեկնաբանելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները: Նա նշել է, որ որոշ շանսեր կունենան նաև նոր քաղաքական ուժերը, որոնք դեռևս ներկայացված չեն ԱԺ-ում: Բաբուխանյանն ասել է, որ ՍԻՄ-ը ևս լրջորեն է նախապատրաստվում առաջիկա ընտրությւոններին և մտադիր է պայքարել պատգամավորական մանդատների համար:

Անդրադառնալով «Օրինաց երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների շանսերին՝ Բաբուխանյանն ասել է, որ նրանցից շատ ջանքեր կպահանջվեն նվազագույն շեմը հաղթահարելու համար: Ըստ Բաբուխանյանի, «Ժառանգություն» կուսակցությունը կորցրեց Հայաստանի բնակչության վստահությունը գաղափարախոսության բացակայության, ինչպես նաև ներքին տարաձայնությունների պատճառով: Նույն կարծիքին է նա նաև ՀԱԿ-ի հարցում: Ըստ նրա, ՀԱԿ-ը միասնական կարծիք չունի կոնկրետ հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան 2012 թ.:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---