Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Զամբիայի դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Զամբիայի դեսպանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան /նստավայրը` Մոսկվա/:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում եւ հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի ուսումնասիրությունը եւ այդ գործակցության զարգացման հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---