Տիգրան Սարգսյան. Մարդու տեղեկացված լինելու իրավունքը պետք է կիրառվի

Տիգրան Սարգսյան. Մարդու տեղեկացված լինելու իրավունքը պետք է կիրառվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Երևանում տեղի է ունեցել Տեղեկատվության ազատության կենտրոնի կազմակերպած 8-րդ մրցանակաբաշխությունը:Արարողությանը մասկանցեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Տեղեկատվության ազատության կենտրոնը 2003թ. Հայաստանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումից հետո արդեն 8-րդ անգամ է կազմակերպում այս արարողությունը: «Այդ արարողության շրջանակներում մենք որպես պարգև «Ոսկե բանալի» ենք հանձնում բոլոր այն կազմակերպություններին, պետական հաստատություններին, ԶԼՄ-ներին ու քաղաքացիներին, որոնք անցյալ տարվա ընթացքում ակտիվորեն իրականացրել են տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը»,-ասել է Դոյդոյանը: Նա հավելել է նաև, որ մյուս կողմից կենտրոնը «Ժանգոտ կողպեք» է նախատեսել այն հաստատությունների համար, որոնք փակ են աշխատում և չեն պատասխանում հարցումներին: «Ես ցանկանում եմ նշել, որ եթե համեմատելու լինենք տեղեկատվության ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանում այժմ և հինգ տարի առաջ, ապա առաջընթացն ակնհայտ կլինի»,-նշել է նա:

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ միջոցառումը շատ կարևոր է: «Առաջին հերթին ես կարևորում եմ այն, որ պետական հաստատությունների աշխատանքը բաց և թափանցիկ լինի: Ինչպես արդեն կայացված որոշումները, այնպես էլ առաջիկա որոշումների նախագծերը միշտ պետք է հասանելի լինեն հանրության համար»,-ասել է նա՝ հավելելով, որ հանրությունը ևս պետք է պատրաստ լինի աշխատել պետական մարմինների հետ: Վարչապետը նշել է, որ մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքը պետք է իրականացվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---