Ասել, թե ՌԴ-ն ցանկանում է փչացնել հայ-վրացական հարաբերությունները, մեղմ ասած, սխալ կլինի, գտնում է հայ փորձագետը 4 հոկտեմբերի 2010 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այժմ այն հարթակն է, որտեղ հանդիպում են ռուս և վրաց փորձագետները, և ասել, թե ՌԴ-ն ցանկանում է փչացնել հայ-վրացական հարաբերությունները, մեղմ ասած, սխալ կլինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա, Հայաստանը հանդես է գալիս որպես պոտենցիալ միջնորդ ՌԴ-ի ու Վրաստանի միջև: «Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը, հավանաբար, ելնում է նրանից, որ ռուսական ռազմակայանը ՀՀ-ում, ըստ «վրացական տրամաբանության» սպառնալիք է Վրաստանի համար, ինչպես հայտարարում էր Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Ճիշտ է, նա արդեն ասել է, որ նման բան չի ասել: Ռազմակայանը անվտանգություն և կայունություն է ապահովում տարածաշրջանում: Ճիշտ է նաև այն, որ այսօր Վրաստանը Հայաստանի համար պատուհաններից մեկն է, հատկապես տրանսպորտային ոլորտում: Այնպես է ստացվել, որ Ռուսաստանը ևս դա հիանալի հասկանում է: Ինչ վերաբերում է «Վերին Լարսում» առաջացած տեխնիկական խնդիրներին, ապա վրացական կողմը նույնպես լավ հասկանում է, որ դա միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանին Ռուսաստանի հետ: Ուստի Վրաստանի ԱԳՆ հայտարարությունն անհիմն է՝ Մոսկվային բոլորովին հարկավոր չէ փչացնել հայ-վրացական հարաբերությունները»,-ասել է Մարկարովը: Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Քալանդաձեն այսօր հայտարարել է, թե ՌԴ-ն փորձում է «սեպ խրել» հայ-վրացական հարաբերությունների մեջ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |