Շավարշ Քոչարյանը գտնում է, որ այժմ Հայաստանը պետք է զբաղվի իր անվտանգության ապահովման խնդիրներով

Շավարշ Քոչարյանը գտնում է, որ այժմ Հայաստանը պետք է զբաղվի իր անվտանգության ապահովման խնդիրներով

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ հայկական կողմը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքներն ու պետերբուրգյան առաջարկներն ընդունել է որպես բանակցությունների հիմք: «Մադրիդյան փաստաթուղթն իր մեջ ներառում է միջազգային իրավունքի 3 սկզբունք` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ադրբեջանական կողմը մերժում է այդ սկզբունքներից երկուսը` ուժի չկիրառումն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ երրորդ սկզբունքի էությունը խեղաթյուրում է, ինչը հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը»,- ասել է փոխարտգործնախարարը:

Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանմանը, հետևաբար հայկական կողմը պետք է զբաղվի իր անվտանգության ապահովման խնդիրներով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---