Դավիթ Ջամալյանը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները հերթական «հաղթանակի» իմիտացիա արեցին՝ հանգստացնելու համար ժողովրդին

Դավիթ Ջամալյանը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները հերթական «հաղթանակի» իմիտացիա արեցին՝ հանգստացնելու համար ժողովրդին

PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Այդ մասին Երևանում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Փորձագետը նշել է, որ տնտեսական հարաբերությունները Հայաստանի ու Իրանի միջև զգալիորեն զիջում են քաղաքականին: «Քանի որ մեր չորս հարևաններից երկուսը շրջափակում են հայտարարել մեզ, Իրանն մեր համար ռազմավարական նշանակություն ունի»,-ասել է Բոզոյանը: Նա կարևորել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, ինչը թույլ կտա Երևանին կարճ ճանապարհով դուրս գալ դեպի Պարսից ծոց:

Իր հերթին ՀՀ ՊՆ կից հանրային խորհրդի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը համաձայնվել է՝ ասելով, որ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունն այն նախագիծն է, որ դուրս կեբրի Հայաստանը շրջափակումից: Ըստ նրա, շրջափակման պայմաններում դա թույլ կտա Հայաստանին դիմակայել Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշումներին, ինչպես նաև վստահ հանդես գալ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում:

Իր հերթին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից, իրանագետ Մհեր Բաղդասարյանն ասել է, որ Թեհրանն ու Անկարան պայքարում են Ադրբեջանում քաղաքական ազդեցության համար:

Անդրադառնալով հայ գերի Մանվել Սարիբեկյանի սպանությանը Բաքվում՝ Դավիթ Ջամալյանն ասել է, որ Ադրբեջանի իշխանություններին «հաղթանակ էր» հարկավոր, ցույց տալու համար իր ժողովրդին, որ ներդրումները պաշտպանության ոլորտում արդարացված են և բանակն ուժեղ է: «Դա նաև կարելի է դիտարկել պատերազմին պատրաստվելու համատեքստում»,-ասել է նա՝ հավելելով, որ ելնելով իրավիճակից, պատերազմ առաջիկայում չի լինի:

Իր հերթին Երվանդ Բոզոյանն, անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին այդ միջադեպին, ասել է, որ հայ հանրությունը պետք է ավելի կոշտ արձագանքեր այդ միջադեպին, որպեսզի համապատասխան արձագանք լիներ նաև միջազգային հանրության կողմից: «Եթե նման բան պատահեր Ադրբեջանում, չի բացառվում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նոտա կհղեր Հայաստանին»,-ասել է հայ փորձագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---