Ադրբեջանահայերը մտադիր են համագումար անցկացնել

PanARMENIAN.Net - Մենք դասեր ենք քաղել 1915 թվականից, և այս անգամ հայերի երկրորդ ցեղասպանության կազմակերպիչ Ադրբեջանն անպատիժ չի մնալու: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտե անդամ Ռոման Գուլբանդյանը: Ընդ որում, նա հայտնել է, որ կազմկոմիտեի անդամները մտադիր են հանձնաժողով ստեղծել, որը քննելու է 1988-92թթ. իրադարձությունները և ղարաբաղյան պատերազմի բոլոր հանգամանքները: «Մենք պահանջելու ենք, որ պատժվեն Ադրբեջանի իաշխանությունները և այն միջազգային կազմակերպությունների անդամները, որոնք մասնակցել են ցեղասպանությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախատեսվում է նաև գումարել ադրբեջանահայերի համագումար, որի անցկացման ամսաթիվը լրացուցիչ կհայտնվի: Գուլբանդյանը հայտնել է նաև, որ համագումարում ամենաքննարկվող հարցերից մեկը կլինի իրավաքաղաքական միության ստեղծումը: «Միությունը կհամագործակցի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի իշխանությունների հետ»,-ասել է Գուլաբանդյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---