Հովիկ Աբրահամյանն. Եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը Հայաստան և նրա մասնակցությունը Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումին: ԱԺ նախագահը շեշտեց, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է և երկիրը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները:

Թորբյորն Յագլանդը կարևորեց Հայաստանի դերակատարությունը Եվրոպայի խորհրդում և Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքը ԵԽԽՎ-ում նշելով ` որ Եվրոպայի խորհուրդը ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին և բարեփոխումների գործընթացին: Նա բարձր գնահատեց ՀՀ նախագահի վարած քաղաքականությունը և խորհրդարանի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---