Մոտ օրերս «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը քվեարկության կառաջադրվի, գտնում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Մոտ օրերս «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը քվեարկության կառաջադրվի, գտնում է Րաֆֆի Հովհաննիսյանը

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ ՀՀ ԱԺ այս քառօրյակի ընթացքում «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը քվեարկության կառաջադրվի»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, խմբակցությունն արդեն պատրաստ է քվեարկության անցկացմանը: «Ստեղծված իրադրության մեջ լավագույն որոշումը կլինի այս օրինագծի ընդունումը»,- ասել է Հովհաննիսյանը` ավելացնելով, որ դրանից հետո արդեն կարելի կլինի ճշտել հետագա քայլերը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Մենք երազում ենք, որպեսզի ԼՂՀ-ն ճանաչվի որպես անկախ պետություն, և այդ նպատակին հասնելու համար հարկավոր է գործարկել դիվանագիտական լծակները: Ղարաբաղյան հակամարտության հարցում մենք ընտրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման ձևաչափը, և խաղի կանոնների փոփոխությունը բանակցությունների ձևաչափի փոփոխության կհանգեցնի»: Գալուստ Սահակյանի խոսքով, «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի հեղինակներն այդ մասին լռում են: Ընդ որում, նա նկատել է, որ ՀՀԿ խմբակցությունը հանդես է գալիս սույն հարցը ՀՀ ԱԺ մեծ օրակարգում ներառելու` «Ժառանգության» գաղափարի դեմ: «Մենք բազմիցս «Ժառանգությանը» կոչ ենք արել դադարեցնել այդ հարցի շուրջ բոլոր քննարկումները և պարզապես թողնել այդ օրինագիծը ՀՀ ԱԺ շրջանառության մեջ»,- ասել է Գալուստ Սահակյանը` ավելացնելով, որ կուսակցությունը քննարկել է այդ հարցը և որոշել, որ այդ օրինագիծը չի կարող ներառվել Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---