Աստանայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կփորձեն պարտադրել ճանապարհային քարտեզը, սակայն, հավանաբար, անարդյունք

Աստանայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կփորձեն պարտադրել ճանապարհային քարտեզը, սակայն, հավանաբար, անարդյունք

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կփորձեն պարտադրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ճանապարհային քարտեզը, սակայն, չեմ կարծում, որ այն կստորագրվի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, դա մի փաստաթուղթ կլինի, որը ցույց կտա, որ կողմերը հակամարտության կարգավորման համար բավարար կամք ունեն: Սակայն նա գտնում է, որ Սերժ Սարգսյանը չի դնի իր ստորագրությունը մի ճանապարհային քարտեզի տակ, որը խիստ ժամանակային սահմանափակումներ կունենա:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ դեռ նախադրյալներ չկան, որոնք թույլ են տալիս ասել, որ Աստանայում կառաջարկվի ճանապարհային քարտեղ, որի տակ իրենց ստորագրությունները կդնեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---