Հաջորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մրցակիցը նոր մարդ է լինելու, գտնում է Արամ Կարապետյանը

Հաջորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մրցակիցը նոր մարդ է լինելու, գտնում է Արամ Կարապետյանը

PanARMENIAN.Net - Հայաստանում 2012 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ կոալիցիան կանի ամեն ինչ, որպեսզի ռեսուրսներն իր ձեռքում պահի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքով, դա օլիգոպոլիայի ճանապարհով իշխանությունը պահպանելու դասական տարբերակ է: Ընդ որում, նա նկատեց, որ քանի դեռ Հայաստանում համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել, ընտրությունների հարցում երկրում ոչինչ չի փոխվի:

Կարապետյանը նկարագրեց նաև Հայաստանի իշխանությունների գործողությունների հնարավոր սցենարը 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Կարապետյանի տեղեկատվությամբ, ոչ ինքը, ոչ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չեն գրանցվի որպես ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու: Այդ համատեքստում նա նկատեց, որ դրա փոխարեն ընդդիմությունից կընտրվի քաղաքական գործիչ, որի հետ նախագահական ընտրություններում կպայքարի և կհաղթի Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես գիտեմ այդ մարդու անունը, դա ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Արամ Կարապետյանը` ավելացնելով, որ որպես ընդդիմության ներկայացուցիչ նոր մարդ է ընտրվելու: Ընդ որում, հրաժարվելով հնչեցնել այդ թեկնածուի անունը, Կարապետյանն ասաց, որ վերջինս մեծ փորձ ունի քաղաքական ոլորտում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---