«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում հայաստանաբնակ ղարաբաղցի գործարարներին վերադառնալ Արցախ ու նպաստել նրա զարգացմանը

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում հայաստանաբնակ ղարաբաղցի գործարարներին վերադառնալ Արցախ ու նպաստել նրա զարգացմանը

PanARMENIAN.Net - Անկախ նրանից, թե ինչպես կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, բոլոր ճանաչված ղարաբաղցիները, մասնավորապես, հայաստանաբնակ ղարաբաղցի գործարարներին վերադառնալ Արցախ ու ներդրումներ անել այդ երկրում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Ըստ նրա, դա որոշ չափով կնպաստի բնակեցման խնդրի լուծմանը և Արցախի զարգացմանը:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը ասել է, որ ոչ ոք իրավունք չունի այդ մարդկանց փոխարեն որոշել, թե որտեղ նրանք պետք է ապրեն: Սակայն, նա համաձայնվել է այն բանի հետ, որ Ղարաբաղի հիմնական խնդիրը բնակչության աճի խնդիրն է: Նա նշել է, որ եթե Հայաստանը կարողանա օգտագործել իր ողջ ներուժն ու 2-3 անգամ ավելացնել Արցախում բնակվող մարդկանց թիվը, ապա երկրի դիրքերը միջազգային ասպարեզում կամրապնդվեն: «Սակայն դա չպետք է պարտադրաբար արվի»,-ասել է Դավթյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---