Արտակ Դավթյան. Արտաքին ուժերի ճնշման համար Հայաստանի իշխանությունները «պարտական են» այդ թվում նաև ընդդիմությանը

PanARMENIAN.Net - «Ես հայտարարում եմ, որ եթե ընդդիմությունն իշխանության գա, իսկ դա անպայման կլինի, ես չեմ հավակնի որևէ պաշտոնի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Ըստ նրա, բոլոր երկրներում իշխանությունները մի օր զիջում են իրենց տեղն ընդդիմությանը: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ կուտակված խնդիրները կարող են մի օր ֆորս-մաժորային իրավիճակի հանգեցնել, որն իր հերթին կարող է իշխանափոխության բերել: Նա չի բացառել նաև արտահերթ ընտրությունների հնարավորությունը:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը նշել է, որ արտաքին ուժերի ճնշման համար Հայաստանի իշխանությունները «պարտական են» այդ թվում նաև ՀԱԿ-ին: Նա համաձայնվել է այն մտքի հետ, որ իշխանությունն երկրում չի կարող անվերջ մեկ քաղաքական ուժի ձեռքում մնալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---