Հայկական կողմը հասավ նրան, որ ղարաբաղյան հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ ԽՎ օրակարգից 4 նոյեմբերի 2010 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) օրակարգից : Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Ավագյանը: Ինչպես նա նշեց, այն բանից հետո, երբ բանաձևի նախագիծը ներառվեց Վեհաժողովի նստաշրջանի օրակարգում, հայկական կողմը հանդես եկավ համապատասխան առաջարկներով, որոնք պարզություն մտցրեցին գործի էության մեջ: Ինչպես հայտնեց պատվիրակության ղեկավարը, պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ-ում այդ հարցի դիտարկման անթույլատրելիության մասին, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մասնավորապես, հուլիսի վերջին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին` ՆԱՏՕ ԽՎ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ Վեհաժողովում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |