Լյուդմիլա Սարգսյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն կունենա ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն կունենա ԱԺ-ում, իսկ հերթական ընտրությունների դեպքում իշխանությունը կվերարտադրի իրեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ նրա, հերթական խորհրդարանական ընտրությունները ներկա սոցիալական վիճակում կարող են հանգեցնել բնակչության արտահոսքի: «Եթե այսպես շարունակվի, բանը կարող է չհասնել հերթական խորհրդարանական ընտրությունների: Ծանր սոցիալական վիճակը կարող է ժողովրդին ընդվզման հասցնել, ինչը կբերի արտահերթ ընտրությունների»,-ասել է նա:

Անդրադառնալով 2012թ. կայանալիք ԱԺ ընտրությունների հնարավոր արդյունքներին՝ Սարգսյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավանաբար, ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, իսկ «Օրինաց երկիրը» համապատասխան ռեսուրսներ չունի խորհրդարան անցնելու համար:

Անդրադառնալով ՀՅԴ-ի շանսերին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ ՀՅԴ-ի հիմնական խնդիրն այն է, որ նա ներկայանում է որպես ընդդիմություն, սակայն ժողովուրդն ընկալում է նրան որպես կոալիցիայի մի մաս: Ըստ նրա, հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը կարող է հավաքել քվեների 20 տոկոսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---