Գուրգեն Արսենյան. 2012թ. խորհրդարանական ընտրություններին վաղաժամ մեկնարկ է տրվել

Գուրգեն Արսենյան. 2012թ. խորհրդարանական ընտրություններին վաղաժամ մեկնարկ է տրվել

PanARMENIAN.Net - 2012թ. խորհրդարանական ընտրություններում պայքարը կմղվի բոլոր այն քաղաքական ուժերի միջև, որոնք մասնակցության հայտ կներկայացնեն, նոյեմբերի 10-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: «Իսկ այն, թե որքանով կթեժանա մրցակցությունը քաղաքական ուժերի միջև, կախված կլինի իշխանությունների գործունեության արդյունքներից»,-ասել է նա: Իսկ իշխանությունների գործունեությունն, ըստ նրա, հանգեցրեց նրան, որ կյանքը թանկացավ, վատթարացան մարդկանց նյութական պայմանները, հետևաբար, նախընտրական շեշտը դրա վրա է դրվելու:

Գուրգեն Արսենյանն ասել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին վաղաժամ մեկնարկ է տրվել: «Ընտրողների շրջանում «Բարգավաճ Հայաստանը» բավականին բարձր վարկանիշ ունի և ընտրություններում մենք ակնկալում ենք քվեների մեծ քանակ ստանալ», ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Դա բնական է, որ բարձր վարկանիշ ունեցող կուսակցությունն ավելիին է հավակնում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---