Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանն անդրադարձ է եղել դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Խորհրդի նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---