Հայաստանի և Իրանի հյուպատոսական վարչությունները փոխըմբռնման հուշագիր են կնքել

Հայաստանի և Իրանի հյուպատոսական վարչությունները փոխըմբռնման հուշագիր են կնքել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-2-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին վիզաների, իրավական, հասարակական եւ արարողակարգային հարցեր:

Նիստի արդյունքում երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական վարչությունների ղեկավարները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Նիստին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց նաեւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալը:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպումներ կազմակերպվեցին նաեւ իրանական պատվիրակության եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանի, ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջեւ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---