Հայկական պետությունները պատրաստ են հակահարված տալ ադրբեջանցիների արկածախնդրության դեպքում

Հայկական պետությունները պատրաստ են հակահարված տալ ադրբեջանցիների արկածախնդրության դեպքում

PanARMENIAN.Net - Աստանայի հնգակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը կրկին փորձ է կատարվում խոսել ուժի դիրքերից, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ամփոփելով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ հավանաբար, սա նշանակում է, որ Ադրբեջանը առաջիկայում ևս կարող է դիմել սադրանքների: «Ադրբեջանը հայտարարել է, որ եթե խաղաղ գործընթացը չբերի իրենց համար ցանկալի արդյունքի, իրենք իրավունք ունեն ուժ կիրառել: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարցի կարգավորում, ընդհանապես չի ցանկանում: Չեն կարող լինել միակողմանի զիջումներ, փոխզիջում հնարավոր է, միակողմանի` ոչ: Երկրորդ ճանապարհը ռազմականն է, բայց Աստանայում բոլորի կողմից միանշանակ հայտարարվեց, որ դա անընդունելի է, մասնավորապես, դա հստակ հայտարարեց Ռուսաստանի նախագահը եւ մեր նախագահն էլ շատ հստակ հենց Աստանայում ձեւակերպեց դա»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շավարշ Քոչարյանը նշել է, որ ռազմական լուծման գնալը բացառում են բոլոր միջնորդ երկրները եւ ուժային կենտրոնները, իսկ հայկական պետությունները պատրաստ են նմանատիպ արկածախնդրության դեպքում հակահարված տալ: «Բա ինչի ՞ վրա է Ադրբեջանի հույսը: Մնում է մեկ բան ենթադրել. իրենց պետք չէ հարցի կարգավորում: Ինչո՞ւ, որովհետեւ այս հակամարտության չլուծվածությունը Բաքվի ժառանգական ռեժիմի գաղափարական սնուցման աղբյուրն է, այլ գաղափարական սնուցում նա չունի: Ավելին. ստացվում է, որ ադրբեջանցիների ինքնության հաստատման համար Բաքուն, ցավոք սրտի, առաջարկում է միայն մեկ եղանակ ` հակահայկականությունը, այլ ձեւ չկա: Կարելի է հիշատակել ինքնության հաստատման երկրորդ փորձը` այսպես կոչված, մեկ ազգ, երկու պետություն, բայց Wikileaks-ի վերջին բացահայտումներից հետո եւս մեկ հարված հասցվեց այդ գաղափարին: Այնպես որ, Բաքուն իր ժողովրդին ինքնության ինքնահաստատման փակուղային ճանապարհ է առաջարկում»,-ասել է ԱԳ փոխնախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---