Հայոց ցեղասպանությունը չճանաչելը խայտառակություն է Իսրայելի համար, գտնում է Իսրաէլ Չարնին

PanARMENIAN.Net - Իսրայելը երբեք չի կարողանա ազատվել այն խայտառակությունից, որ մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրան ոչ մի արդարացում չկա: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Իսրաէլ Չարնին: «Բարեբախտաբար, Իսրայելի ժողովուրդն ի տարբերություն կառավարության ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և դրանում ոչ մի կասկած չկա: Ես սիրում եմ իմ երկիրը, բայց և խոստովանում եմ, որ իմ երկրի կառավարությունը սխալ է գործում այս հարցում»,- ասաց պրոֆեսորը: Նա առանձնապես նշեց, որ գործընկերների հետ միասին կշարունակի աշխատանքը Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ:

Իսրաէլ Չարնին ընդգծեց, որ չնայած այս տարի Կնեսսետի անդամները Հայոց ցեղասպանության ճանաչման կողմից քվեարկեցին, փաստաթղթի վավերացման համար բանաձևը պետք է քվեարկություն անցնի Կնեսսետի կոմիտեներից մեկում: «Ես չեմ կարծում, եր կոմիտեում կհաջողվի բանաձևի լիարժեք ընդունման հասնել»,- ասաց իսրայելյան գիտնականը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---