Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տոմաշ Պորեբային

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող, Լեհաստանի Եվրոպական պահպանողականների և բարեփոխականների խմբակցության ներկայացուցիչ Տոմաշ Պորեբայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարարՆալբանդյանը նշեց, որ Հայաստան այցելությունըլավ հնարավորությունէընձեռում անմիջականորեն ծանոթանալ ինչպես Հայաստանի և տարածաշրջանի, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա զարգացումներին: Զրուցակիցները ընդգծեցին խորհրդարանական շփումների կարևորությունը և անհրաժեշտ համարեցին շարունակել քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական կապերը խթանելու համար:

Անդրադարձ կատարվեց դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստան – ԵՄ խորհրդի և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման արդյունքներին, ինչպես նաև Հայաստան- Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Հանդիպմանը տեղի ունեցավմտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորմանգործընթացի շուրջ: Եվրախորհրդարանիպատգամավորը իր տպավորություններըկիսեց Արցախ կատարած այցելությունից և ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումներից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---