ՀԺԱՄ. 2010թ. օգոստոսին Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը մատնանշեց ՀՀ քաղաքական կշռի աճը ՀԱՊԿ-ում

PanARMENIAN.Net - ՀԺԱՄ վարչությունը փաստում է, որ Հայաստանի կոալիցիան հետևողականորեն հանդես չի գալիս այն սկզբունքների և խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք նա հռչակել է, ուստի կոալիցիայի գործունեությունը որակում է իրավիճակային և ապագայի համար ոչ խոստումնալից: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլոի ասուլիսում հայտնել են ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանն ու ՀԺԱՄ երիտասարդական թևի նախագահ Հայկ Կոնջորյանը մասնակցությամբ: Ամփոփելով քաղաքական տարին, բանախոսներն անդրադարձել են մի քանի կարևոր հարցերի: Մասնավորապես նշվեց, որ քաղաքական դաշտում տեղի չեն ունենում գաղափարափիլիսոփայական այնպիսի քննարկումներ և բանավեճեր, որոնք կբխեին հայ ժողովրդի ու պետության շահերից և միտված կլինեին պատասխան տալու Հայաստանին նետված լրջագույն մարտահրավերներին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 20-ամյակի ելույթում տեղ գտած «Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի, կաշառակերության և բյուջետային միջոցների մսխման հարցում» արտահայտությանն առնչությամբ Բահրամ Մկրտչյանը վստահություն հայտնեց, դատապարտված է այն իշխանությունը, որի բոլոր խոստումները և ծրագրերը պարզապես խոստումներ և անիրական ծրագրեր են և եթե նրա գլխավոր նպատակը քրիստոնեական արժեքների վրա խարսխված քաղաքական և պետական համակարգի ձևավորում չէ:

Անդրադառնալով դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում տեղ գտած փոփոխություններին` Հայկ Կոնջորյանը նշեց, որ այս օրենքի ընդունումը չէր բխում ժամանակակից պահանջներից, հաշվի չի առնվել հասարակական կարծիքը, հետևաբար, սա ոչ թե հասարակության, այլ առանձին անձանց բիզնես-ծրագրերից մեկն է: «Այս քայլն ուղղակիորեն նպաստելու է Հայաստանից ուղեղների արտահոսքի ուժգնացմանը, բացասաբար է ազդելու նոր սերնդի արժեքային համակարգի վրա, ստեղծելու է էլիտայի համար նախատեսված ուղեղների ներփակ շրջանառության և այլն»,- ընդգծել է նա:

Դիտարկելով 2010թ. ՀՀ արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած տեղաշարժերը` նշվեց, որ ՀԺԱՄ-ը համեմատաբար հաջողված է համարում արտաքին քաղաքական տարին: Մասնավորապես, 2010 թ. օգոստոսին Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը մատնանշեց Հայաստանի քաղաքական կշռի աճն այդ կազմակերպությունում: «Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում, իսկ դեկտեմբերի 10-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի հաջողված ելույթներում հստակորեն ընդգծվեցին ղարաբաղյան հարցում Հայաստանի ունեցած անփոփոխ մոտեցումները և մատնանշեցին պատերազմի հնարավորության դեպքում Ադրբեջանի լիակատար ձախողումը»,- շեշտեցին բանախոսները:

Մամլո ասուլիսում խոսվեց նաև այն մասին, որ ՀԺԱՄ կուսակցությունն ընդգրկված է «Հանուն հայության հարատևման» շարժման մեջ` հանդիսանալով շարժման քաղաքական բաղադրիչը: «Հանուն հայության հարատևման» շարժումն իր առջև նաև խնդիր է դրել վերաարժևորելու գոյություն ունեցող, սակայն երբեմն ոչ կենսունակ արժեքներն ու կյանքի նորմերը և ուրվագծելու ու սահմանելու նոր արժեքային համակարգ, հաղորդում է ՀԺԱՄ լրատվական կենտրոնը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---