Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ոչ մի կապ չունի այլ գործընթացների հետ27 դեկտեմբերի 2010 - 15:06 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Շվեդիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բուռն զարգացման մեջ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, դա հերթական անգամ ապացուցեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ մի կապ չունի այլ գործընթացների հետ: Նա նշեց նաև, որ Ցեղասպանության ճանաչումը կախված է ոչ այնքան Հայաստանի և հայկական լոբբիի նախաձեռնություններից, որքան պետությունների շահերից: Անդրադառնալով թանգարան-ինստիտուտի գործունեությանը՝ Դեմոյանն ասել է, որ թանգարան-ինստիտուտը մեկ նպատակ ունի՝ գրագետ և մանրամասն կերպով իրազեկել համաշխարհային հանրությանը Ցեղասպանության պատմության մասին ցուցահանդեսների, խորհրդաժողովների ու դասախոսությունների միջոցով: «Մեր նպատակն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ոչ միայն քաղաքական շահերից ելնելով, այլ նաև այդ փաստի լիարժեք գիտակցության հիման վրա»,-ասել է Հայկ Դեմոյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |