Ստեպան Սուխարենկո. ԵՄ հետ Մինսկի հետագա հարաբերությունները շատ առումներով կախված կլինեն Արևմուտքից

Ստեպան Սուխարենկո. ԵՄ հետ Մինսկի հետագա հարաբերությունները շատ առումներով կախված կլինեն Արևմուտքից

PanARMENIAN.Net - Եվրամիության հետ Մինսկի հետագա հարաբերությունները շատ առումներով կախված կլինեն Արևմուտքից: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեպան Սուխարենկոն: «Մենք ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ երկխոսության կողմնակից ենք: Մենք մերժում ենք միայն ստանդարտ ժողովրդավարությունը, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային առանձնահատկությունները: Մենք հանդես ենք գալիս երկխոսության և հավասար հարաբերությունների կողմից` առանց երկակի ստանդարտների»,- հայտնեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---