Երևանի քաղաքապետարանում կադրային «զտումնե՞ր» են սկսվել

Երևանի քաղաքապետարանում կադրային «զտումնե՞ր» են սկսվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում մշակվում է գերատեսչության աշխատակազմի նոր կառուցվածք: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին քաղաքապետի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, աշխատակազմի նոր կառուցվածքի նախագիծը ներկայացվելու է մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատմանը:

Ինչպես ասել է Սարդարյանը, քաղաքապետարանի նոր կառուցվածքի մշակումը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ գերատեսչության աշխատակազմում:

Հայկական մամուլի տեղեկատվության համաձայն, Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը կադրային փոփոխություններ է անցկացնելու քաղաքապետարանում: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից բացի պաշտոններից ազատվել են նաև քաղաքապետի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հաղորդվում է, որ մոտ ժամանակները պաշտոններից ազատվելու են Նոր Նորք, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարները:

Կարեն Կարապետյանը քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել էր, որ մտադիր չէ կադրային «զտումներ» իրականացնել: «Երևանի համայնքների այն ղեկավարները, որոնք չեն կատարի պահանջները, կազատվեն: Խաղի կանոնները կհստակեցվեն»,- ասել է Երևանի քաղաքապետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---