Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկեցին վիրահայությանը հուզող խնդիրները

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկեցին վիրահայությանը հուզող խնդիրները

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած իր վրացի գործընկերոջը՝ Գրիգոլ Վաշաձեին:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին հայ-վրացական բազմաբովանդակ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրա-տնտեսական փոխգործակցության հարցերին, համատեղ ծրագրերի իրականացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, համոզմունք հայտնելով, որ բոլոր առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:

Հանդիպմանը քննարկվեցին միջազգային կազմակերպություններում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես միշտ, հայ-վրացական բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---