Մոտ ապագայում հայ-վրացական սահմանն ավելի հեշտ կլինի հատել23 հունվարի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ նախնական գնահատմամբ, 2010թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է տասնմեկ տոկոսով: Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին գոհունակությամբ են խոսել հումանիտար ոլորտում փոխգործակցության մասին, որի օրինակներից մեկն էլ երկու նախագահների նախաձեռնությամբ անցկացված հայ և վրացի դպրոցականների օլիմպիադան է: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-վրացական սահմանի հատման գործընթացներն առաջիկայում ավելի դյուրին, թափանցիկ, տրանսպորտային միջոցների համար բաց դարձնելու մասին, որպեսզի ավտոմեքենաները գրեթե առանց կանգ առնելու ընթանան մի երկրից մյուսը, ինչպես դա արվում է եվրոպական մի շարք պետություններում: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհին արհեստականորեն ստեղծվող բյուրոկրատական խոչընդոտների վերացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |