ՀԱԿ-ը ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով կոմիտեի վերստեղծման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

ՀԱԿ-ը ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով կոմիտեի վերստեղծման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով կոմիտեի վերստեղծման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «ԵԽԽՎ Բյուրոյի որոշմամբ վերսկսվեցին Լեռնային Ղարաբաղի հարցով Հատուկ հանձնաժողովի աշխատանքները։ 2005թ. այն կազմավորվել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կոշտ դրույթներ պարունակող ԵԽԽՎ 1416 բանաձևի հիման վրա, բայց ըստ էության չէր գործել։ Դրա աշխատանքի վերսկսման որոշումը մեզ համար աննպաստ է գնահատվում նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` փորձելով պատասխանատվությունն իր վրայից գցել և մեղադրել Վեհաժողովին ընդհանրապես, և մասնավորապես դա բացատրելով վերջինիս նախագահ Չավուշօղլուի ազգային պատկանելությամբ։ Ընդ որում` հենց այս պատվիրակությունն էր, որ ժամանակին նպաստեց Չավուշօղլուի` ԵԽԽՎ նախագահ ընտրվելուն»:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հայտարարության մեջ նշվում է, որ այդ հարցում բոլոր աննպաստ փաստաթղթերն ու որոշումները «արդյունք են նույն այս վարչախմբի կողմից ժամանակին հակամարտության լուծման փիլիսոփայության արմատական փոփոխության. հարցի սառեցման անհեռատես ու արկածախնդրական քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատի ոչնչացման։ «Այս համատեքստում սպասելի էր ինչպես ԵԽԽՎ 1416 բանաձևը, 2005-ին դրա հիման վրա Հատուկ հանձնաժողով ստեղծելը, այնպես էլ այսօր Բյուրոյի որոշումը։ Հատկանշական է, որ Հատուկ հանձնաժողովի վերստեղծման նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անտեսեցին նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ներկայացուցիչները` կողմ քվեարկելով Հատուկ հանձնաժողովի ստեղծմանը»,- ընդգծվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---