Թեհրան. Տարածաշրջանային խաղացողները թույլ չեն տա, որպեսզի Ղարաբաղում պատերազմ սկսվի 9 փետրվարի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողները, թույլ չեն տա, որպեսզի Ղարաբաղում վերսկսվեն պատերազմական գործողությունները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Կարծում եմ, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսման համար նախադրյալներ չկան: Բացի դրանից, ԵԱՀԿ ՄԽ-ը, նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան` որպես տարածաշարջանային խաղացողներ, պատերազմ չեն հանդուրժի տարածաշրջանում»,- ասել է դեսպանը: Նա հիշեցրել է Իրանի նախագահի հայտարարությունների մասին, կապված նրա հետ, որ ղարաբաղյան պատերազմն անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Պառասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Սաղայանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու ջանքերին: «Դա մեր դիրքորոշումն է, և Ադրբեջանը հիանալի գիտի այդ մասին: Մենք միշտ հանդես ենք եկել քրիստոնեական և իսլամական աշխարհների միջև երկխոսության օգտին»,- ասել է դեսպանը: Խոսելով Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացման մասին` Սեյեդ Ալի Սաղայանը հայտարարել է, որ տարածաշրջանի ռազմականացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նրա խոսքերով, միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այդ հիմնախնդրի վրա և վերահսկի իրավիճակը: «Իրանն իր հերթին ջանք չի խնայի նրա համար, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Սեյեդ Ալի Սաղայանը:
Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |