Իրանը քննադատում է Արևմուտքին ինքնորոշման իրավունքի հարցում երկակի չափանիշների համար

Իրանը քննադատում է Արևմուտքին ինքնորոշման իրավունքի հարցում երկակի չափանիշների համար

PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանը սատարում է ազգերի ինքնորոշման իրավունքին, սակայն, միևնույն ժամանակ գտնում է, որ այդ հարցում Արևմուտքը երկակի չափանիշներ է կիրառում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, մարդու իրավունքներին վերաբերող բոլոր սկզբունքները բարձր կարգավիճակ ունեն: «Հենց այդ սկզբունքի շնորհիվ հնարավոր դարձավ Հարավային Սուդանի ինքնորոշումը»,-ասել է դեսպանը:

Նա ընդգծել է նաև, որ արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն, երկակի չափանիշներ են կիրառում ինքնորոշման իրավունքի հարցում: Այդպես, Իրանի դեսպանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Գազայում կայացած ընտրությունները, որի արդյունքում պաղեստինցիները իրենց ձայները տվեցին «ՀԱՄԱԶ»-ին: «Ազգերի ինքնորոշման հետ կապված հարցերում պետք է լինեն միասնական չափանիշներ»,-հայտարարել է պարսիկ դիվանագետը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---